«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Շուրջ 60 000 ԱՄՆ դոլարի դիմաց «պարտավորվում է» բուհական կրթական ծրագրերում «ներդնել և զարգացնել տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչը»

Շուրջ 60 000 ԱՄՆ դոլարի դիմաց «պարտավորվում է» բուհական կրթական ծրագրերում «ներդնել և զարգացնել տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչը»
05.06.2024 | 15:50

ԵՊՀ-ում դրամաշնորհներ միշտ էլ ստացել են, սակայն «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»-ները «սկիզբ առան» 2022 թ. փետրվարի 1-ից:

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն առաջիններից մեկն էր, ով այդ դրամաշորհը ստացավ: Ըստ դրամաշնորհի ծրագրի, վերջինս շուրջ 2 տարվա ընթացքում, շուրջ 60 000 ԱՄՆ դոլարի դիմաց «պարտավորվում է» բուհական կրթական ծրագրերում «ներդնել և զարգացնել տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչը»:

Ստացվում է` մինչ այսրոպեականը, բուհերում բացակայում էր «տրամաբանությունը, փաստարկումն ու ճարտասանությունը» և դրանց «ներդրման և զարգացման» համար անհրաժեշտ էր, որ ԵՊՀ-ի բյուջեից ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին 60 000 ԱՄՆ դոլար հատկացվեր:

Ի դեպ, մտեք ԵՊՀ-ի պաշտոնական կայքի «դրամաշնորհներ» բաժինը և տեսեք, թե ում, որքան և ինչի դիմաց է «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ» տրամադրվում:

Շատ հետաքրքիր պատկեր կտեսնեք:

Շատերը կկորցնեն հավատը մարդկության, ոմանք` հայրենի «ընդդիմության» նկատմամբ:

Ամեն դեպքում, նայեք, չեք փոշմանի:

Իսկ ԵՊՀ-ին կհորդորեմ, քերականական գիտելիքները բարձրացնելու նպատակով, «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»-ներից որոշակի գումար հատկացնել ԵՊՀ իրավաբան, միաժամանակ` փաստաբան Բադեմյան Էդգարին, որը մի քանի էջում թույլ է տալիս 145 հատ ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալ: Բացի դրանից` «ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ»-ները կարելի է տրամադրել ալիմենտ չվճարող կամ սնանկ ճանաչված անձանց, քանզի մեր կյանքում ևս անհրաժեշտ է «ներդնել և զարգացնել տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչը»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4491

Մեկնաբանություններ